Բանավեճի ակումբի ընթացքում մասնակիցները սովորում են հիմնավորել սեփական տեսակետը, կառուցել փաստարկված խոսք, լսել և հարգել այլ կարծիքներ, ինչպես նաև մշակել քննադատական մոտեցում տարբեր թեմաների նկատմամբ։
Բանավեճերի թեմաներն ընտրվում են երեխաների տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին համապատասխան։
Ծրագրում ցուցադրվում են հատուկ ընտրված ֆիլմեր, որոնք դառնում են արժեքային, սոցիալական և հոգեբանական թեմաների քննարկման հիմք։
Ֆիլմի դիտումից առաջ մասնակիցները ծանոթանում են քննարկվող թեմային, իսկ դիտումից հետո վերլուծում են հերոսների որոշումները, արժեքային ընտրությունները, ֆիլմի հիմնական գաղափարներն ու դրանց կապը իրական կյանքի հետ։
Այս ձևաչափը զարգացնում է քննադատական մտածողությունը, հուզական ինտելեկտը և սեփական կարծիքը հիմնավորելու կարողությունը։
Բիզնես աշխատարանների նպատակն է զարգացնել ձեռնարկատիրական մտածողությունը, խնդիրների լուծման հմտությունները և ստեղծարարությունը։
Յուրաքանչյուր աշխատարան ներառում է տեսական գիտելիք, թիմային աշխատանք, գաղափարի մշակում, նախագծի ստեղծում և ներկայացում։
Մասնակիցները սովորում են համագործակցել, որոշումներ կայացնել, ներկայացնել սեփական գաղափարները և պատասխանատվություն կրել թիմային աշխատանքի ընթացքում։
Սեմինարների թեմաները ձևավորվում են ինչպես երեխաների հետաքրքրությունների, այնպես էլ նրանց առաջարկությունների հիման վրա։
Դրանք կարող են ներառել հաղորդակցման հմտություններ, անձնային աճ, առաջնորդություն, ֆինանսական գրագիտություն, մեդիագրագիտություն, արհեստական բանականություն, ժամանակի կառավարում, թվային անվտանգություն, մասնագիտական կողմնորոշում և այլ արդիական թեմաներ։
Հանդիպումները վարում են ոլորտի լավագույն մասնագետներն ու փորձառու խոսնակները, որոնք ներկայացնում են ոչ միայն տեսական գիտելիք, այլև իրական փորձ և կիրառելի գործիքներ։
Study Space-ը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար․ կարող եք աշխատել հիմնական տարածքում կամ ընտրել առանձնացված սենյակները՝ լիարժեք կենտրոնանալու համար։
Տարածքում ներառված է․
🔸️ Գրադարան
🔸️ Սեղանի խաղեր
🔸️ Թեյ և սուրճ
🔸️ Wi-Fi
Իմպուլս համայնքի անդամները յուրաքանչյուր ամիս ունեն 20 ժամ անվճար մուտք Study Space։
Թիմային խաղերի և ինտելեկտուալ մրցույթների միջոցով մասնակիցները զարգացնում են տրամաբանական մտածողությունը, արագ որոշումներ կայացնելու, համագործակցելու և առողջ մրցակցության պայմաններում աշխատելու կարողությունները։
Ակումբը հյուրընկալում է տարբեր ոլորտների մասնագետների, ովքեր ներկայացնում են իրենց մասնագիտության իրական պատկերը՝ խոսելով աշխատանքի առօրյայի, առավելությունների, մարտահրավերների, պատասխանատվության և անհրաժեշտ հմտությունների մասին։
Այս հանդիպումները նպաստում են երեխաների մասնագիտական կողմնորոշմանը և օգնում են ավելի գիտակցված պատկերացում կազմել ապագա մասնագիտությունների վերաբերյալ։
1 հանդիպման մասնակցելու հնարավորություն
Դասընթացներին ներգրավված բոլոր իմպուլսցիների համար ակումբին անդամակցությունն նշված վճարով է ուսումնառության ընթացքում և սպասման փուլում։
1 ամսվա անդամակցության արժեք (6 հանդիպում)
1 ամսվա անդամակցության արժեք (12 հանդիպում)