ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԻՎ

Երեխայի հաջողության հիմքում ոչ միայն գիտելիքն է, այլև այն, թե ինչպես է նա մտածում, հաղորդակցվում և գործում։ Այս ծրագրի ընթացքում երեխաները կզարգացնեն իրենց խոսքը, կսովորեն հստակ ու ինքնավստահ արտահայտել մտքերը, արդյունավետ ներկայացնել իրենց գաղափարները և թիմային աշխատանքով ստեղծել նախագծեր։ Այս հմտությունները նրանց կօգնեն դպրոցում, ապագա մասնագիտության մեջ և առօրյա կյանքում։
ՕՐԱԿԱՐԳ
Կարգավիճակ․
Տարիքային խումբ․
Հասցե`
Հակոբ Հակոբյան 3
Իմպուլսի «Հաջողության անիվ» ծրագիրը նախատեսված է 8-11 տարեկան երեխաների համար՝ զարգացնելու նրանց հմտություններն ու պատրաստելու փոփոխվող աշխարհին։
Դասընթացը համադրում է դասական մեթոդներն ու նորարարական մոտեցումները՝ ներառելով գործնական վարժություններ, խաղեր և նորագույն տեխնոլոգիաների կիրառում։
Հիմնական ծրագրի առանձնահատկություններ
Մենք մոտենում ենք ուսուցմանը համապարփակ ձևով՝ համադրելով մասնագետների ներկայացումները, թիմային առաջադրանքները, ստեղծագործական վարժությունները, ինտերակտիվ քննարկումները և դերային խաղերը։
Մեր ծրագրի կարևոր տարրերից է գործնական ուսուցման մեթոդը, որտեղ երեխաները սովորում են արագ մտածել, վերլուծել իրավիճակները և ինքնուրույն լուծումներ գտնել։ Նրանք հայտնվում են իրական խնդիրների կենտրոնում, աշխատում թիմերում, զարգացնում վստահությունը և հմտանում որոշումներ կայացնելու մեջ։
Ծրագիրը ստեղծում է միջավայր, որտեղ երեխաները համագործակցում են հասակակից տարբեր մասնակիցների հետ՝ զարգացնելով արժեքավոր կապեր և շփման հմտություններ։ Փոքր խմբերում նրանք սովորում են միասին աշխատել, կիսվել գաղափարներով և լուծումներ գտնել։
Իմպուլսում յուրաքանչյուր երեխա ունի մենթոր, ով հետևում է նրա առաջընթացին և աջակցում զարգացման գործընթացում։ Մենթորը մշտական կապի մեջ է ծնողի հետ՝ երեխայի համար ընտրելով լավագույն մոտեցումները։ Այսպես մենք ապահովում ենք անհատական ուշադրություն և արդյունավետ ուսուցում յուրաքանչյուր երեխայի համար։
Հիմնական թեմաներ
- Փափուկ հմտություններ
- Խոսքի և մտքի զարգացում
- Պրեզենտացիոն աշխատանքներ
- Նախագծային աշխատանքներ