Ինտերակտիվ հանդիպումներ՝ մտածողության, թիմային աշխատանքի, խոսքի, տրամաբանության, տեխնոլոգիաների, ֆինանսական հմտությունների և բազմաթիվ այլ թեմաներով։
Կառուցողական քննարկումներ, վերլուծական մտածողության զարգացում, գաղափարների պաշտպանություն և բանավիճելու առողջ մշակույթ։
Ընտրված ֆիլմերի դիտում ու թեմատիկ քննարկումներ, որոնք զարգացնում են աշխարհայացքն ու քննադատական մտածողությունը։
Տարբեր ոլորտների փորձագետների և հետաքրքիր մարդկանց ելույթներ հանդիպում-քննարկումներ։
Study Space-ը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար․ կարող եք աշխատել հիմնական տարածքում կամ ընտրել առանձնացված սենյակները՝ լիարժեք կենտրոնանալու համար։
Տարածքում ներառված է․
🔸️ Գրադարան
🔸️ Սեղանի խաղեր
🔸️ Թեյ և սուրճ
🔸️ Wi-Fi
Իմպուլս համայնքի անդամները յուրաքանչյուր ամիս ունեն 20 ժամ անվճար մուտք Study Space։