Ծրագրի առաջադրանքները կզարգացնեն երեխայի ինքնավստահությունն ու առաջադիմությունը
Սեփական նախագծի ստեղծում
Ծրագրի ընթացքում երեխաները ոչ միայն կսովորեն, այլև ձեռք բերած գիտելիքներով կաշխատեն իրական բիզնես նախագծի վրա։ Վերջում նրանք կունենան իրենց սեփական բիզնես նախագիծը՝ պատրաստ ներկայացման։
Հետաքրքրությունների բացահայտում
Ուսուցանվող բազմատեսակ թեմաները երեխային հնարավորություն կտան ավելի լավ հասկանալ սեփական հետաքրքրություններն ու ուժեղ կողմերը
Պրեզենտացիոն հմտություններ
Երեխան կսովորի Canva ծրագիրը, որի միջոցով կկարողանա ստեղծել պրեզենտացիաներ, իսկ հատուկ մշակված առաջադրանքները՝ կօգնեն գրագետ շարադրել միտքը, և ներկայացնել՝ մտածված գաղափարները։
Թիմում աշխատելու հմտություն
Առաջադրանքների մեծամասնությունը հիմնված է թիմային առաջադրանքների վրա, ինչը կսովորեցնի երեխային կառուցել, ներկայացնել ու պաշտպանել իր գաղափարները։
Շփման հմտություններ
Ծրագրի ընթացքում երեխան կբարելավի շփման հմտությունները՝ դառնալով ավելի նախաձեռնող և համագործակցող։