Բրենդինգը պարզապես անուն, լոգո կամ գովազդ չէ։ Այն այն զգացողությունն է, որը մարդիկ ունեն քո ապրանքանիշի հետ շփվելիս։ Ինչպե՞ս է աշխատում բրենդինգը, և ի՞նչն է տարբերում ուժեղ բրենդները մնացածից։
Այս հոդվածում կխոսենք բրենդինգի կարևոր սկզբունքների մասին, իսկ վերջում կգտնես փոքրիկ առաջադրանք, որը կօգնի քեզ գնահատել բրենդինգի ընկալումդ։
Ի՞նչ է բրենդը իրականում
Շատերը կարծում են, որ բրենդը միայն լոգոն ու անունն են։ Սակայն իրականում բրենդը մարդկանց զգացողությունների, ընկալումների ու փորձառության ամբողջությունն է, որը կապում է նրանց տվյալ ընկերության կամ ապրանքի հետ։
Լավ բրենդները ստեղծում են զգացմունքային կապ իրենց լսարանի հետ։
Օրինակ՝
🔹 Apple – նորարարություն, պարզություն, պրեմիում կարգի տեխնոլոգիա
🔹 Nike – հաղթանակ, ուժ, մոտիվացիա
🔹 Coca-Cola – ուրախություն, ընկերություն, հաճելի պահեր
Իսկ ի՞նչն է ստեղծում այս տպավորությունները։
📌 Բրենդինգի հիմնական սկզբունքները
1️⃣ Գույների հոգեբանություն
Գույները հսկայական ազդեցություն ունեն մարդկանց որոշումների վրա։ Յուրաքանչյուր գույն որոշակի զգացողություն է փոխանցում․
🔴 Կարմիր – էներգիա, կիրք, արագություն (Coca-Cola, YouTube)
🔵 Կապույտ – վստահություն, կայունություն (Facebook, Samsung)
Օրինակ: Եթե ուզում ես, որ քո բրենդը լինի վստահելի ու պրոֆեսիոնալ, կապույտը կարող է լավ տարբերակ լինել։ Իսկ եթե նպատակդ է խթանել արագ գնումները, ապա կարմիրն ավելի արդյունավետ կաշխատի։
2️⃣ Ուշադրության գրավման մեթոդներ
Ժամանակակից աշխարհում մարդիկ ամեն օր հանդիպում են հարյուրավոր գովազդների, բայց միայն քչերն են իրենց ուշադրությունը գրավում։
Ահա որոշ մեթոդներ, որոնք կօգնեն ավելի տեսանելի լինել․
✅ Հզոր վերնագիր – Առաջին տողը պետք է կարդալու ցանկություն առաջացնի։
✅ Զգացմունքներ արթնացնող բովանդակություն – Մարդիկ հիշում են այն, ինչը հուզում է իրենց։
✅ Տարբերակվող դիզայն – Չկրկնվել մյուսների նման, այլ ստեղծել յուրահատուկ ոճ։
Օրինակ: Եթե դու առցանց խանութ ունես, պարզ ու գրավիչ դիզայնն ավելի հեշտ կդարձնի գնումները։
3️⃣ Հաճախորդների հոգեբանությունը
Մարդիկ գնում են ոչ թե պարզապես ապրանք, այլ զգացմունքներ և լուծումներ։
Ինչո՞ւ են որոշ ապրանքանիշեր մեծ հաջողություն ունենում, իսկ մյուսները՝ ոչ։ Պատճառը հաճախորդների հոգեբանությունն է․
✅ Նրանք ուզում են վստահություն զգալ – Եթե բրենդը վստահելի է, մարդիկ կվերադառնան։
✅ Նրանք սիրում են պատմություններ – Սովորական գովազդները հաճախ անտեսվում են, իսկ հուզիչ պատմությունները՝ հիշվում։
✅ Նրանք գնում են արժեք, ոչ թե ապրանք – Starbucks-ի սուրճը թանկ է, բայց մարդիկ գնում են ոչ միայն սուրճի, այլ՝ բրենդի մթնոլորտի համար։
Հետևություն․ Եթե ուզում ես, որ մարդիկ ընտրեն քո ապրանքը, դու պետք է ստեղծես ուժեղ հուզական կապ նրանց հետ։
📌 Ինչ պետք է անես
📝 Քայլ 1․ Պատասխանիր հետևյալ հարցերին՝
1️⃣ Եթե քո բրենդը մարդ լիներ, ի՞նչ հատկանիշներ կունենար (3 բառով նկարագրիր)։
2️⃣ Քո բրենդի ո՞ր 3 արժեքներն են առանձնացնում այն մյուսներից։
3️⃣ Ի՞նչ հիմնական ուղերձ է փոխանցում քո բրենդը (կարճ, բայց հզոր)։
4️⃣ Ո՞ր գույներն են ամենից լավ արտացոլում քո բրենդի ոճն ու էներգիան։
5️⃣ Եթե դու ունենայիր միայն մեկ նախադասություն, որպեսզի մարդկանց համոզես ընտրել քո բրենդը, ի՞նչ կասեիր
📩 Քայլ 2․ Ուղարկիր քո պատասխանները մեր Telegram ալիքին։
🎁 5 ուղարկողներ կստանան անվճար առաջադրանքի վերլուծություն մեր կողմից։
Telegram փակ ալիք
Միացի՛ր, ստուգիր բրենդինգի գիտելիքներդ և հնարավոր է հենց դու ստանաս վերլուծությունը։