Գրանցվել
երկուշաբթի, 2 դեկտեմբեր, 2024,
Ժամը՝ 17:30
Ովքե՞ր կարող են մասնակցել
10-14 տարեկան երեխաները։
Պրակտիկ հատված
Դասընթացը բաղկացած է 2 մասից՝ տեսական և գործնական (վարժություններ)
Ի՞նչ կտա երեխային դասընթացը
Երեխաներին էմոցիոնալ ինտելեկտը կօգնի խուսափել շատ կոնֆլիկտներից ընկերների, ծնողների, ուսուցիչների և շրջապատող այլ մարդկանց հետ։
Ծնողները նույնպես կմասնակցեն
Վերջին դասի ժամանակ երեխաներին կմիանան ծնողները մասնակցելու ծնող-երեխա համատեղ դասընթացին։
Դասընթացի մասին․
Հարգելի ծնողներ,
Էմոցիոնալ ինտելեկտը ոչ միայն հմտություն է, այլ նաև կյանքի որակի բարելավման հիմնասյունը։ Ձեր երեխաները կարող են զարգացնել այս կարևոր հմտությունը մեր հատուկ դասընթացում, որը կօգնի նրանց շոշափելիորեն բարելավել իրենց անձնական և սոցիալական կարողությունները։
Դասընթացի ընթացքում ձեր երեխաները կսովորեն՝
✅ Սեփական և մյուսների էմոցիաները հասկանալու
✅ Իրավիճակը ճիշտ հասկանալու և գրագետ արձագանքելու
✅ Սեփական վարքն արդյունավետ կառավարելու
✅ Սթրեսին դիմակայելու և խարիզմատիկ լինելու հմտությունները։
Էմոցիոնալ ինտելեկտի հմտությունները ներառում են՝
- Սեփական էմոցիաների կառավարում
- Մյուսների էմոցիաների կառավարում
- Մարդկային հարաբերություններ
- Էմպատիա
- Ինքնագնահատում
- Ինքնավերահսկում
- Խնդիրների լուծում
- Երջանկություն
- Ճկունություն
- Մոտիվացիա
Այս հմտությունները կօգնեն ձեր երեխաներին՝
- Ստեղծել վստահելի հարաբերություններ
- Վերահսկել սեփական և շրջապատողների էմոցիաները
- Լավացնել շփման հմտությունները
- Առաջնորդվել ավելի արդյունավետ որոշումների կայացման մեջ
- Խուսափել կամ արդյունավետ լուծել կոնֆլիկտային իրավիճակները
- Շատ արագ կողմնորոշվել դժվար և սթրեսային իրավիճակներում, լինելով ավելի սթրեսադիմացկուն
Միացեք մեզ այս կարևոր դասընթացին՝ ձեր երեխաներին աջակցելու համար առողջ և հաջողակ ապագայի ստեղծման գործում։
Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ ձեր երեխաներին տրամադրելու կյանքի այս կարևոր հմտությունները։