Nike x Skims – Սպորտային նորաձևության նոր դարաշրջան

Nike-ը տարիներ շարունակ եղել է նորարարության առաջատար սպորտային հագուստի շուկայում՝ համատեղելով տեխնոլոգիան, դիզայնն ու ֆունկցիոնալությունը։ Այժմ խոսակցություններ են տարածվում, որ բրենդը պատրաստվում է համագործակցել Skims-ի հետ՝ ներկայացնելու նոր սպորտային հագուստի հավաքածու։ Իսկ մինչ սպասում ենք պաշտոնական հայտարարությանը, հիշենք Skims-ի նախորդ հաջող համագործակցությունները, որոնք դարձան նորաձևության աշխարհում քննարկվող թեմաներ։
Fendi x Skims (2021)

Նորաձևության և հարմարավետության կատարյալ միավորում, որի արդյունքում ստեղծվեց շքեղ ներքնազգեստի և հագուստի սահմանափակ հավաքածու։ Արդյունքը՝ ամբողջական վաճառք ընդամենը մի քանի րոպեում։
Team USA x Skims (2021, 2022)

Skims-ը դարձավ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պաշտոնական հագուստի մատակարարը՝ առաջարկելով մարզիկների համար հարմարեցված, ֆունկցիոնալ և ոճային հագուստ։
Skims x Swarovski (2023)

Փայլուն ներքնազգեստի և մարմնի զարդերի հավաքածու, որը համատեղում է Skims-ի սիլուետները Swarovski-ի շքեղ փայլով։
Skims Mens (2023)
