Red Bull-ը և սպորտային ռեկորդների հետ համագործակցությունը յուրահատուկ համաշխարհային իրադարձություններ են, որոնք նաև հանդիսանում են հիանալի գովազդ ընկերության համար։
Շատերդ ծանոթ եք Red Bull ընկերությանը։ Իսկ լսե՞լ եք այս լեգենդար համագործակցության մասին։ Red Bull-ը ունի հիանալի բիզնես ռազմավարություն․ Հայտնվել այնտեղ, որտեղ գրանցվում են համաշխարհային ռեկորդներ, տեղի է ունենում շատ յուրահատուկ և ոչ սովորական իրադարձություն։
1988 թվականից Ֆելիքս Բաումգարտները համագործակցում է Red Bull Stratos ընկերության հետ:
2010 թվականի հունվարին Ֆելիքսը հայտնել է Red Bull Stratos ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին։ Նա պատրաստվում էր թռչել 36.6 կմ բարձրությունից, ինչը հաջողության դեպքում կհաղթահարի ձայնային արգելքը:
2012 թվականի հոկտեմբերի 14-ին ավստրիացի պարաշյուտիստը կատարեց այդ անհավանական ցատկը 39 կմ բարձրությունից։
Ճշգրտված տվյալներով, որ ներկայացնում է Die Welt թերթը, թռիչքը կայացել է 38.969.4 մ բարձրությունից: Պարաշյուտիստը բարեհաջող վայրէջք է կատարել ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել բնակավայրի մոտակայքում: Այդ իրադարձության ժամանակ գրանցվել են Բաումգարտների չորս նոր ռեկորդներ ևս` ամենաբարձր թռիչքը անկարգելով, ազատ անկման ամենամեծ տարածությունը, ամենաբարձր թռիչքը ստրատոստատով և ազատ անկման ամենամեծ արագությունը, որ գերազանցել է ձայնի արագությանը կազմելով 1357.6 կմ/ժ:
Այս ցատկը մեծ հաջողություն է բերել Red Bull ընկերությանը։
Այն ոչ միայն մարտահրավեր նետեց մարդու ֆիզիկական և հոգեբանական տոկունությանը, այլ նաև արժեքավոր տեղեկությունների աղբյուր հանդիսացավ մի շարք գիտական հետազոտությունների համար, որոնք ապագայում կարող են մեծ ազդեցություն ունենալ տիեզերք թռչելու գործընթացի բարելավվման համար։
Ցատկը ուղիղ հեռարձակվել է YouTube-ով, որը ունեցել է 52 միլիոն դիտում: