Impulse Academy

Տարիքային ճգնաժամեր

Յուրաքանչյուր երեխա երբեմն տխրում է, բայց երբ տխրությունը դառնում է անընդհատ, դա կարող է վերածվել դեպրեսիայի: Դեպրեսիան կարող է ազդել երեխայի անձնական կյանքի, դպրոցական առաջադիմության, ինչպես նաև սոցիալական կամ ընտանեկան կյանքի վրա: Երեխաները, ի տարբերություն մեծահասակների, կարող են զարգացնել դեպրեսիա լրացուցիչ գործոնների ազդեցության տակ, Ինչպիսիք են հասակակիցների ճնշումը և հորմոնալ մակարդակների փոփոխությունը: Շատ կարևոր է զգոն լինել և աջակցել մեր երեխաներին, որպեսզի կարողանանք նրանց օգնել:

Ախտանիշներ

Ամերիկյան մանկական և պատանեկան հոգեբուժության ակադեմիան (AACAP) ճանաչում է հետևյալ ախտանիշները որպես դեպրեսիայի նախանշաններ երեխաների մոտ.

  • Տխրության, նյարդայնության, մեղավորության, անարժեքության կամ անօգնականության զգացումներ
  • Հետաքրքրության անկում այն գործունեությունների հանդեպ, որոնք նախկինում հաճելի էին
  • Էներգիայի պակաս
  • Ուշադրության կենտրոնացման դժվարություն
  • Ախորժակի կամ քաշի փոփոխություններ
  • Քնելու սովորությունների փոփոխություններ
  • Ինքնասպանության մասին խոսակցություններ
  • Դպրոցական առաջադիմության վատթարացում

Եթե ճանաչում եք այս ախտանիշներից որևէ մեկը ձեր երեխայի մոտ, կան տարբեր եղանակներ, որոնք կարող են օգնել.

Աջակցություն

Դեպրեսիայի սկզբնական ախտորոշումից հետո ամենալավ բանը, որ կարող եք անել, ինֆորմացված լինելն է՝ թե՛ ձեզ, թե՛ ձեր երեխային համար:

Կան արդյունավետ մեթոդներ, որոնք կարող են օգնել զրույց ստեղծել ձեր և ձեր երեխայի միջև: Սկսեք ձեր երեխային ցույց տալով, թե ինչու եք կարևորում նրանց զգացմունքները: Հարցրեք ձեր երեխային իրենց զգացմունքների մասին, բայց մի ակնկալեք, որ նրանք ամբողջությամբ կհասկանան կամ կունենան բոլոր պատասխանները: Ներկայացրեք ձեր սեփական զգացմունքներից որոշ օրինակներ, որպեսզի նրանք կարողանան կապ հաստատել։ Շատ կարևոր է, որ երեխաները զգան, որ մենակ չեն։

Եթե ցանկանում եք ավելի շատ օգնել ձեր երեխային, առաջարկում ենք հետևյալ 3 տարբերակները.

  • Գրառումներ կատարել օրագրում
  • Ծիծաղ
  • Երկար զբոսանքներ

Տվեք ձեր երեխային գրավոր ներկայացնել իրենց մտքերը։ Նրանք կարող են օգտագործել օրագիր՝ տրամադրությունները հետևելու, օրինաչափությունները տեսնելու և նույնիսկ ներշնչող մտքերը գրելու համար։ Օրագրությունը հրաշալի միջոց է, որ ձեր երեխան կարողանա իր մտքերը թղթին հանձնել՝ դրանք պարզելու և անդրադառնալու համար։

Ավելի լավ է, օգնեք ձեր երեխային պայքարել տխրության դեմ իր հակառակով՝ ծիծաղով։ Գործողություններ, ինչպիսիք են զվարճալի ֆիլմ կամ հաղորդում դիտելը, կարող են հումոր օգտագործել՝ դեպրեսիայի կառավարման կարևոր դեր կատարելու համար։

Ի վերջո, օգտագործեք ակտիվ ապրելակերպի բուժիչ ազդեցությունները։ Ֆիզիկական ակտիվությունը ունի բուժիչ առավելություններ, որոնք ազատում են էնդորֆիններ՝ սթրեսը մեղմելու համար։

Եթե դեռ ծանոթ չեք երեխաների համար էմոցիոնալ ինտելեկտի դասընացին, ապա կարող եք զանգահարել՝ 098-255-594 (WhatsApp)  կամ գրել մեր ֆեյսուքյան կամ ինստագրամյան էջերին անվճար խորհրդատվության համար։

Հետևեք մեզ ավելին իմանալու համար