Impulse Academy

Ուղիղ մարքեթինգ

Եկել ենք պատմելու մարքեթինգից

ի՞նչ գիտեք մարքեթինգի մասին, այն շաատ լայն հասկացություն է, այնպես չէ՞… 

Մենք այսօր խոսելու ենք այն տարածված միֆից՝ ինչի պատճառով շատ սկսնակ բիզնեսներ առաջին մեկ տարվա ընթացքում զենքերը վայր են դնում։ 

Դե ինչ, պատրա՞ստ եք. սկսեցի՜նք բացահայտումը։ 

Ինչպես ասացինք. այսօր խոսելու ենք այն մասին՝ ինչ կարող են իրենց թույլ տալ սկսնակ բիզնեսները, և թե ինչ՝ խոշոր բիզնեսները։ 

Սկսենք սկսնակ բիզնեսներից։ 

Արի պատկերացնենք մոտավորապես՝ ինչպիսի խնդիրներ և նպատակներ պետք է ներառված լինեն փոքր բիզնեսների ռազմավարության մեջ։

Ընկերության անվանումը։ 

Ընկերության տարբերանշանը։

Առաջարկվող ծառայությունների անվերջ ցանկ։

Ծառայության լավագույն որակի և լավագույն գների վստահեցում։ 

Անվճար տեղեկատվության տրամադրում։ 

Կոնտակտային տվյալներ։ 

Ահա այն, ինչին պետք է հասնել.

Արի հասկանանք` ինչ են անում այն բիզնեսները, որոնք ի վերջո ձախողում են. 

Նրանք ներկայացնում են մի քանի փաստ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ և սպասում, որ գովազդը հրապարակվելուց հետո պոտենցիալ հաճախորդները տեսնելով այն միանգամից կասեն.

֊Օօօ, սա այն է, ինչ ինձ պետք է, ես հենց սրան էի սպասում։

Բայց եկեք գանք իրականություն, որտեղ պարզ է դառնում, որ սա պատահական մարքեթինգ է, ինչը շաատ հազվադեպ է աշխատում. այն էլ չնչին %֊ով։  

Այս տիպի ընկերությունները հույսը դնում են, թե մի օր գուցե հայտնվի մեկը, ում իրոք կհետաքրքրի իրենց առաջարկը, և որն ամենակարևորն է, նրանք այդ հույսով սպասում են ամիսներ

Արդեն հասկացա՞ք ինչն է սպանում բիզնեսը. 

Եկեք հիմա տեսնենք մինչ որոշ ընկերություններ 《Հույս》 բառի ներքո քողարկում են իրենց ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ, այդ նույն ժամանակ ինչպե՞ս են փառքի հասնում ՀԱՋՈՂԱԿՆԵՐԸ։

Նրանք միշտ օգտագործում են ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Նպատակային մարքեթինգ սկսելու համար պետք է դիտարկել 2 կարևորագույն հարց. 

Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեր գովազդը։

Ինչի՞ վրա է կենտրոնանում ձեր գովազդը։ 

Վերադառնանք բիզնեսը սպանող մարքեթինգին ու տեսնեք՝ սովորաբար ի՞նչ ցանկ են ներկայացնում գործարարները, այն հարցին ի պատասխան, թե ինչ նպատակ ունի իրենց բիզնեսը

Բրենդինգ

Անվան հանրայնացումը 

ծանոթացնել արտադրանքի հետ

նպաստել վաճառքին

հորդորել մարդկանց օգտվել մեր ծառայությունից 

Եկեք համաձայնեք, որ դրանք շաատ տարբեր նպատակներ են և մեկ գովազդով լուծել այս բոլոր խնդիրները երևի հասկացաք ուր կհասնեն, կամ ավելի ճիշտ, ուր չե՛ն հասնի։

Հաստատ լսած կլինեք հայտնի ոսկե կանոնը` 《Մեկ գովազդ, մեկ նպատակ》

Միաժամանակ մի քանի նպատակ փորձելով իրականացնել դուք շեղում եք հաճախորդին ձեր ուղերձից։ 

Իսկ ի՞նչ անել

ՈՒՂԻՂ ՄԱՐՔԵԹԻՆԳ. 

Այոո սա հենց այն է, ինչը ձեզ կօգնի դանդաղ, բայց վստահ քայլերով հասնել հաջողության։ 

Հիմա հասկանանք՝ որոնք են հիմանական կարևորագույն կետերը ուղիղ մարքեթինգում.

Խրախուսեք հեռանկարային հաճախորդին հետաքրքրություն ցուցաբերել, ինչը կօգնի տվյալների բազա ստեղծել, որն էլ ամենարժեքավոր ակտիվն է բիզնեսում։ 

Հստակեցրեք, թե ինչ քայլեր եք ակնկալում ձեր ապագա հաճախորդից։ 

Պետք է հստակ մատնանշենք նրանց հաջորդ քայլերը, և թե ինչ կստանանք դրա դիմաց։ 

Մի մոռացեք օգտակար լինել, պետք է որպես փորձագետ հայտնվել նրանց ուղեղում։ 

Ստիպեք խոսել ձեր մասին։ 

Դե ինչ, դու այսօր սովորեցիր կարևորի մասին