Երեխաները սովորում են տարբերակել խնդիրները, մտածել նոր գաղափարներ և գտնել յուրօրինակ լուծումներ։ Ստեղծագործականությունը կարևոր է թե՛ արվեստի, թե՛ գիտության ոլորտներում, և բիզնես մտածողությունը դա խթանում է։
Համագործակցելու, կարծիք լսելու և թիմում աշխատելու հմտությունները թույլ են տալիս երեխաներին արդյունավետ կերպով մասնակցել դպրոցական նախագծերին և հետագայում՝ աշխատանքային թիմերին
Արդյո՞ք երեխաները հասկանում են գումարի արժեքը։ Ֆինանսական գրագիտությունը նրանց սովորեցնում է խնայել, ներդնել և կառավարել իրենց ռեսուրսները՝ դառնալով պատասխանատու ու գիտակից:
Բիզնես մտածողությամբ երեխաները սովորում են սահմանել նպատակներ և քայլ առ քայլ աշխատել դրանց հասնելու համար։ Սա նրանց օգնում է նաև դպրոցական կյանքում՝ բարձր արդյունքների հասնելու համար։
Երբ երեխաները իրականացնում են փոքրիկ նախագծեր՝ օրինակ՝ ստեղծում են իրենց պրոդուկտը կամ ներկայացնում իրենց գաղափարը, նրանք ձեռք են բերում ինքնավստահություն և կարողանում են դառնալ առաջնորդ իրենց միջավայրում։